ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը արտահերթ զեկույց է պատրաստել հայկական սահմանամերձ գյուղերի գնդակոծության մասին:
Ինչպես հայտնում է News.am-ը` զեկույցը պատրաստվել է անգլերենով, այն կներկայացվի միջազգային կառույցներ։ Խոսքը սեպտեմբերին Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի գնդակակոծության մասին է։ Հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների, կանանց, հաշմանդամների, տարեցների իրավունքներին։ Տեղեկությունների հավաքումն իրականացվել է բնակիչների, գյուղի ղեկավարության, ուսուցիչների շրջանում հարցումների և հարցազրույցների միջոցով՝ հաշվի առնելով, որ կրակոցների թիրախ են դարձել մասամբ դպրոցներն ու մանկապարտեզները։
Ինչպես նշել է օմբուդսմենը՝ կրակոցները նպատակ են հետապնդել վնաս հասցնել քաղաքացիական բնակչությանը։ Կոթի գյուղը գնդակոծվել է սեպտեմբերի 2-ին, 4-ին, 5-ին, 15-ին, 16-ին և 29-ին։ Մեկ գյուղացի է վիրավորել։ Գնդակոծվել են ճանապարհներ, մասնավոր տներ, մեքենաներ։ Նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել Բաղանիս, Վազաշեն, Այգեհովիտ գյւողերում։