Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սպասվում, որի օրը կիրակի կհամաձայնեցնեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով «Կան» ռադիոկայանին:
Արտահերթ ընտրությունների անցկացումը, որոնց արդյունքում ձևավորվելու է նոր կառավարություն և նշանակվելու է նրա ղեկավարը, ենթադրում է, որ խորհրդարանը ինքնալուծարման մասին օրենք կընդունի՝ որոշելով համաժողովրդական քվեարկության օրը:
«Կառավարության գոյության շարունակման համար հնարավորություն չկա: Կիրակի ընտրությունների օրը կհամաձայնեցվի կոալիցիոն կուսակցությունների առաջնորդների հետ», - հայտնում է ռադիոն: