Նոյեմբերի 16-ին՝ Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում, կայացավ Ազգերի Լիգայի D լիգայի 4-րդ խմբի Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը: Հայաստանի հավաքականը հաղթեց 6:2 հաշվով:
1:0` Տյայ դե Բյար, 10
1:1` Յուրա Մովսիսյան, 27
1:2` Յուրա Մովսիսյան, 48
1:3` Յուրա Մովսիսյան, 52
1:4` Յուրա Մովսիսյան, 54
1:5` Արթուր Քարտաշյան, 66
2:5` Ադամ Պրիստլի, 78
2:6` Ալեքսանդր Կարապետյան, 90+4
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղային մամուլի ասուլիսը չի կայացել, քանի որ ջիբրալթարցի լրագրողները չէին ներկայացել։