ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները եզրակացրել են, որ Ջամալ Հաշոգիի (նաև՝ Խաշոգջի) սպանության հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը: Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը՝ հղում կատարելով ամերիկյան ԶԼՄ-երին:
Ըստ ԶԼՄ-երի, ամերիկյան հետախուզական ծառայությունների նման եզրակացությունը մասամբ հենվում է նաև Մուհամեդ բին Սալմանի եղբոր՝ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Խալեդ բին Սալմանի հեռախոսազանգի վրա: Ըստ հրապարակումների՝ իր եղբոր ցուցումով նա զանգահարել է Հաշոգիին և երաշխավորել, որ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում նրան վտանգ չի սպառնա: Խալեդ բին Սալմանը այսօր հերքել է այդ լուրերը, ասելով, թե նման զանգ չի եղել, իսկ Հաշոգիի հետ շփվել է մեկ տարի առաջ: