ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանը դեկտեմբերի 6-ին նշանակված ՀԱՊԿ-ի արտահերթ գագաթաժողովում կառաջարկի իր թեկնածուին:
«ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարները որոշել են դեկտեմբերի 6-ի արտահերթ գագաթաժողովում լուծել այդ հարցը: Սպասենք մինչև դեկտեմբերի 6-ը: Հայաստանն, իհարկե, թեկնածու է առաջադրել», - ասել է ՀՀ դեսպանը:
Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության՝ Վարդան Տողանյանը ընդգծել է, որ Հայաստանը հավակնում է շարունակելու իր գլխավոր քարտուղարի պաշտոնավարումն այդ կազմակերպությունում: