Ֆրանսիայում բենզինի գնի բարձրացման դեմ բողոքի ցույցերի ընթացքում տուժածների թիվը հասել է 227-ի, հաղորդում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ օրենքը խախտելու համար ձերբակալվել է 117 մարդ, որոնցից 75-ը գտնվում են կալանքի տակ: Ֆրանսիայի տարբեր հատվածներում անցկացվող բողոքի ցույցերի թիվը գերազանցել է 2 հազարը: Ցույցերին մասնակցում է մոտ 244 հազար մարդ:
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ակցիաները սկսվել են շաբաթ առավոտյան և անցկացվում են երկրի տարբեր հատվածներում, ցուցարարները փորձում են փակել փողոցները և կասեցնել երթևեկությունը: Նախաձեռնողներն են երկրի բնակիչները, ինչպես նաև մի շարք արհմիություններն ու քաղաքական կուսակցությունները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրասիայի հարավարևելյան Իզեր դեպարտամենտում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ մեքենայի տակ մարդ է ընկել ու մահացել:
Ցույցերի պատճառ է դարձել դիզելային վառելիքի և բենզինի հարկերի բարձրացման վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի որոշումը, որի նպատակն է խթանել էկոլոգիապես մաքուր վառելիքով տրանսպորտի օգտագործումը: