ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներով նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում երկու մոտեցում կա` ռոտացիոն սկզբունքով կամ կրկին Հայաստանից, սակայն կազմակերպության շատ անդամներ կասկածի տակ են դնում երկրորդ տարբերակի արդյունավետությունը: Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նոյեմբերի 8-ին Աստանայում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների քննարկումների արդյունքներով կան մի քանի մոտեցումներ, այդ թվում, ՀԱԽ որոշմամբ նախատեսված ռուսերենի այբբենական ռոտացիոն սկզբունքի օգտագործումը (այս դեպքում, հաջորդ պետությունը Բելառուսի Հանրապետությունն է): Հենց այս սկզբունքի մասին էր ասում Ղազախստանի նախագահն՝ ամփոփելով Աստանայում քննարկումը: Մյուս դիրքորոշումը (Հայաստան)` մինչև մնացած երեք տարվա ժամկետի ավարտը նշանակել նրա ներկայացուցչին. շատ երկրներ կասկածի տակ են դնում նման քայլի արդյունավետությունը», - նշվում է կազմակերպության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ: