Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հեղինակությունը վերջին 30 օրվա ընթացքում 4 տոկոսով նվազել է և գտնվում է իր համար ռեկորդային ցածր մակարդակի վրա՝ 25 տոկոս: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Ifop ծառայության կողմից կատարված սոցիալական հարցմանը:
Հարցվածների միայն 4 տոկոսն է «շատ գոհ» Մակրոնի գործունեությամբ: «Ավելի շատ գոհ, քան դժգոհ է» հարցվածների 21 տոկոսը: Միաժամանակ, «ավելի շատ դժգոհ, քան գոհ է» հարցվածների 34 տոկոսը, «շատ դժգոհ» է 39 տոկոսը:
Հարցումները ցույց են տալիս, որ նույն ժամանակահատվածում Մակրոնի հանրային աջակցությունն ավելի մեծ է, քան իրեն նախորդող Ֆրանսուա Օլանդինը, միաժամանակ Մակրոնը զիջում է Նիկոլա Սարկոզիին:
Հարցումը ցույց է տվել, որ Մակրոնն ավելի շատ կորցրել է հասարակության միջին և ավելի ցածր շերտերի վստահությունը՝ փոքր գործարարներ: Նաև նրան դադարել է համակրել երիտասարդների և պետական ծառայողների զգալի մասը: