Financial Times միջազգային պարբերականի սյունակագիր Լիլա Ռապտոպուլոսին «Ցեղասպանությունից 100 տարի անց` գտնելով Հայաստանս» հոդվածում պատմել է Հայաստանում կատարած իր շրջագայության մասին, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
Լիլան մորական կողմից հայ է, այս սեպտեմբերին ընտանիքի հետ առաջին անգամ Հայաստան է այցելել։ Պատմական հայրենիք այցելելու որոշումը նա կայացրել է երկար մտորումներից հետո։ Առաջին անգամ նա այդ մասին մտածել է այս տարվա գարնանը «թավշյա հեղափոխության» ժամանակ և վերջնականապես համոզվել է ամերիկահայ գրող, բանաստեղծ Փիթեր Բալաքյանի մամուլի ասուլիսից հետո։
Լիլայի մորական պապը փրկվել է Հայոց ցեղասպանությունից և հաստատվել ԱՄՆ-ում։ Նրա հայրը հույն է։
Հոդվածում նա պատմել է «թավշյա հեղափոխության» և նրա պատճառների մասին։ Լրագրողը ներկայացրել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության նրբությունները, Ռուսաստանի հետ համագործակցությունը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։
«Չեմ հավատում, որ մենք արդեն Հայաստանում ենք։ Երկու օր միայն այդ մասին էինք խոսում», - գրում է Ռապտոպուլոսը։
Ռապտոպուլոսն իր հոդվածում ներկայացրել է նաև տարբեր փաստեր Հայաստանի պատմությունից, պատմել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին, անդրադարձել Արցախյան հակամարտության թեմային։
Միակ բանը, որի մասին ափսոսում են նա և իր ընտանիքը, այն է, թե ինչու ավելի շուտ չէին այցելել Հայաստան։
I am half Armenian. My grandfather and great grandparents survived the Armenian Genocide. Like many in the diaspora, my family had never made the trip to Armenia.
— Lilah Raptopoulos (@lilahrap) 16 ноября 2018 г.
In September, we went. It was moving, delightful, complex. So I wrote about it:https://t.co/pFShMY9ghH