ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով ամբողջական զեկույց կներկայացնի մի քանի օրից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է AP-ը:
«Մենք ամբողջական զեկույցը կունենանք առաջիկա երկու օրերի ընթացքում, հավանաբար երկուշաբթի կամ երեքշաբթի: Այնտեղ նշված կլինի, թե «ով է դա արել», - ասել է Թրամփը: