Բրիտանիայի կառավարության ղեկավարին անվստահության քվե հայտնելու համար պատգամավորների անհրաժեշտ քանակով նամակներ չեն հավաքվել: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ հանդես գալով Sky News հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Որքանով ես գիտեմ, նամակների քանակը բավարար չէ, անվտահության քվե հայտնելու համար »,- ասել է Մեյը:
Ավելի վաղ այս շաբաթ Մեծ Բրիտանիայում կրկին սրվել է քաղաքական ճգնաժամը, որը Թերեզա Մեյի կառավարությանը սպառնում է անվստահության քվեով։ Չորեքշաբթի համաձայնեցված Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագիծն առաջ է բերել մի շարք պաշտոնյաների դժգոհությունը։