Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների գագաթաժողովի մասնակիցները ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային տարաձայնությունների պատճառով չեն կարողացել համաձայնեցնել ամփոփիչ փաստաթուղթը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Գագաթաժողովի ավարտին լրագրողների հետ զրույցում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նշել է, որ բանակցությունները հարթ չեն ընթացել:
Թրյուդոի խոսքով՝ ամբողջական կոնսենսուսի հասնելուն խանգարել է առևտրային քաղաքականության մասին տարբեր պատկերացումները։
Նշվում է, որ գագաթաժողովի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ցզիպինը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած «Ամերիկան՝ ամենից առաջ» քաղաքականությունը։ Իր հերթին փոխնախագահ Մայք Փենսը սպառնացել է կտրուկ բարձրացնել Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը։
Նշենք, որ 1993թ.-ից սկսած առաջնորդները երբեք չեն ձախողել ամփոփիչ փաստաթղթի շուրջ կոնսեսիուսի հասնել։