Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը շուրջ երեք շաբաթ կգտնվի հիվանդանոցում: Այս մասին «112 Ուկրաինա» հեռուստաընկերության եթերում հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Գորոշինսկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով` Յանուկովիչը պետական դավաճանության գործով դատարանում վերջին խոսք չի կարող ասել:
Նա նաև նշել է, որ փաստաբանները պատրաստում են դատարանի համար անհրաժեշտ տեղեկանքները։ «Նա չի կարողանում շարժվել, նա, ինչպես բժիշկները հայտնում են, ծանր վնասվածք է ստացել, նա առնվազն 21 օր կմնա հիվանդանոցում։ Մենք համապատասխան փաստաթղթերը կներկայացնենք դատարան»,- ասել է փաստաբանը։
Նշենք, որ Յանուկովիչը հոսպիտալացվել է Մոսկվայում Սկլիֆոսովսկու անվան կլինիկայում։ Նա կլինիկա է դիմել անշարժացած վիճակում, ողնաշարի ու ծնկի լուրջ վնասվածքի կասկածով։