Եվրոպան պետք է ավելի ուժեղ և ավելի ինքնիշխան դառնա, որպեսզի գլոբալ հարցերում «քաոսի» կանխարգելման իր պարտականությունը կատարի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի Բունդեսթագում Ազգային վշտի օրվան նվիրված միջոցառման ժամանակ, փոխանցում է TRT World-ը:
«Եվրոպան և նրա մեջ մտնող ֆրանկո-գերմանական տանդեմը պարտավոր են թույլ չտալ, որ աշխարհն ընկղմվի քաոսի մեջ»,- ասել է Մակրոնը:
Նա նաև հայտնել է, որ Եվրոպան չպետք է խաղալիք լինի որոշ մեծ տերությունների ձեռքում և պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի իր անվտանգության և պաշտպանության համար: