Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ ինքը կստանձնի պաշտպանության նախարարի պաշտոնը, և խոստացել է այդ պաշտոնում ապահովել Գազայի հատվածի կողմից անընդհատ ռմբակոծվող երկրի հարավի անվտանգությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Նշենք, որ իր նշանակությամբ նախարարական երկրորդ պաշտոնից այս շաբաթ ազատվել էր ռուսախոս քաղաքական գործիչ Ավիգդոր Լիբերմանը: Նա իր հրաժարականը բացատրել էր նրանով, որ համաձայն չէ պաղեստինյան խմբավորումների դեմ ռազմական գործողությունների դադարեցման և տնտեսական պատժամիջոցների մեղմացման հետ։
«Առաջին անգամ Պաշտպանության նախարարի պարտականություններն եմ անելու և գիտեմ, որ ես դա անում եմ այն ժամանակ, երբ պետության անվտանգության քաղաքականության ուղղությամբ մեծ քննադատություն է տեղի ունենում», - ասել է Նեթանյահուն: