Կրեմլը հույս ունի, որ Արգենտինայում ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է հանգամանալից լինել, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն Արգենտինայում կանցկացվի «Մեծ քսանյակի» գագաթաժողովը:
«Ակնկալում ենք, որ հանդիպումը քիչ թե շատ հանգամանալից կլինի»,- լրագրողներին ասել է Ուշակովը:
Նա հավելել է, որ առայժմ հայտնի չէ բանակցությունների արդյունքում որևէ փաստաթուղթ ստորագրելու մասին: