Ադրբեջանն ու Բելառուսը Թուրքիայում նախատեսում են հիմնել համատեղ տրակտորաշինության գործարան: Այս մասին հայտարարել է ադրբեջանական ավտոշինական «Գյանջա» գործարանի ներկայացուցիչ Խանլար Ֆատիևը, փոխանցում է report.az-ը:
Նրա խոսքով` գործարանի բացումը տեղի կունենա մինչև 2019թ. առաջին քառորդի վերջ։
«Տրակտորի գործարանի աշխատանքները գտնվում են եզրափակիչ փուլում: Նախատեսում ենք նախ ստեղծել 2,500 տրակտոր, ապա այդ թիվն աստիճանաբար հասցնել 5000-ի»: