ԵՄ մնացած 27 երկրների ընդհանուր գործերի նախարարների խորհուրդն միության կողմից հավանության է արժանացրել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ համաձայնագրի նախագիծը:
«Նախարարներն այսօր հավանություն են տվել ողջ փաթեթին` մասնավորապես անջատման վերաբերյալ համաձայնագրի նախագծին», - նախարարների խորհրդից հետո հայտարարել է Brexit-ի շուրջ ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնեն:
Հիշեցնենք, նոյեմբերի 25-ին նախատեսվում է այս հարցով գումարել ԵՄ առաջնորդների արտահերթ նիստ: