Ադրբեջանը Բելառուսի համար եղել է և մնում է հուսալի ռազմավարական գործընկեր: Ինչպես փոխանցում է БЕЛТА-ն, այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդարձակ կազմով բանակցությունների ժամանակ:
«Արբեջանը Բելառուսի համար եղել է և մնում է հուսալի ռազմավարական գործընկերը: Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամությունը և պատրաստ ենք այսպես անկեղծ և բաց աջակցել Եվրոպայի կենտրոնում Ադրբեջանի շահերի առաջխաղացմանը», - ընդգծել է Բելառուսի նախագահը: Նա հատուկ ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում չկան համագործակցության համար փակ թեմաներ: «Մենք երբեք չենք համագործակցել որևէ երկրի դեմ: Մենք ամեն ինչ անում ենք մեր ժողովուրդների բարեկեցության համար: Գաղտնի և փակ թեմաներ չկան և երբեք չեն լինելու», - ասել է Լուկաշենկոն: