Վանի ժանդարմերիայի ստորաբաժանումների կողմից ապօրինի ներգաղթյալների խումբ է հայտնաբերվել, որոնք թաքնվել էին բեռնատար մեքենայի թափքում մասամբ բեռնված կաղամբների տակ, փոխանցում է Ermenihaber-ը:
Վանի նահանգային ոստիկանության փոխանցած տվյալների համաձայն` 38 ապօրինի ներգաղթյալներով բեռնված մեքենան կանգնեցվել է Վան-Արճեշ մայրուղում:
Պարզվել է, որ ներգաղթյալներից 17-ը Աֆղանստանի, 20-ը Պակիստանի և 1-ը Մյանմարի քաղաքացիներ են: Ներգաղթյալները և բեռնատարի վարորդը ձերբակալվել են: