Իրանը երբեք չի խոնարհվի ԱՄՆ–ի առաջ։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտնում է Tasnim–ը։
«Մենք ազատ և անկախ ենք մնում և գլուխ չենք խոնարհի ԱՄՆ–ի առաջ։ Սպիտակ տանը պետք է իմանան, որ մեր ժողովուրդը արժանապատիվ և հզոր ժողովուրդ է»,–հայտարարել է Իրանի նախագահը։
Նա շեշտել է, որ թշնամիները չեն կարող խանգարել իրանցի ժողովրդին հետևել իրենց նպատակին՝ նշելով, որ ԱՄՆ–ն անհաջողություն է կրել, փորձելով նոյեմբերի 4-ը վերածել իրանցիների համար դառը փորձի։ «Նրանք (ամերիկացիները) հավատում են, որ իրենց պարտության պատճառն Իրաքում, Սիրիայում և Լիբիայում Իրանի ժողովրդի տոկունությունն էր, սակայն նրանք սխալվում են։ Դա մահմեդական ժողովուրդների տոկունությունն է։ Բացի Իրանից, Սիրիայի, Եմենի, Աֆղանստանի, Լիբիայի և ամբողջ մահմեդական աշխարհի ժողովուրդները ևս հոգ են տանում իրենց անկախության, հավատի և տոկունության մասին»,– ասել է Իրանի նախագահը։