Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններում առաջադրված 9 կուսակցությունների և կուսակցությունների 2 դաշինքների ընտրական ցուցակները: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հերթական համարները սահմանել է հետևյալ կերպ.
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2. «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
3. «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
4. ԻՄ ՔԱՅԼԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
5. «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
6. «ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
7. «ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
8. ՄԵՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
9. «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
10. «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
11. «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների համար հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով, ԿԸՀ-ն կայացրել է որոշում, ըստ որի կուսակցությունների, դաշինքների տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները քվեաթերթիկներում կնշվեն ազգանունների այբբենական հերթականությամբ, և հերթական համարները կնշվեն այբբենական հերթականությանը համապատասխան: