ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սիրիական բանակն ավարտին է հասցրել ռազմական գործողությունները Աս-Սաֆա շրջանում, որտեղ գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների տիրապետության տակ մնացած վերջին հենակետը, փոխանցում է РИА Новости գործակալությունը:
Սիրիական բանակին հաջողվել է վերահսկողություն հաստատել Աս-Սաֆա շրջանը և ոչնչացնել այնտեղի գրոհայիններին, որոնք ունեին մեծաքանակ խոշոր տրամաչափի զինամթերք:
«Այս հաղթանակի կարևորությունն այն է, որ սա ԻՊ-ի վերջին հենակետն էր երկրի հարավում գտնվող սիրիական անապատում», - նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: