ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսի և Անկարայի հետ քննարկում է ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգերի փոխարինման համար այլընտրանքային տարբերակներ: Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ էրիկ Պահոնը:
«Ներկայումս մենք դիվանագիտական քննարկումներ ենք իրականացնում այդ հարցի վերաբերյալ… Նոյեմբերի 9-ին մենք Կոնգրես ենք ուղարկել Թուրքիայի հետ փոխհարաբերությունների մասին զեկույց: Այժմ Անկարայի հետ դիվանագիտական բանակցություններ են տարվում С-400 համակարգերին այլընտրանք գտնելու ուղղությամբ: Մենք կշարունակենք աշխատել Թուրքիայի հետ, կշարունակենք աշխատել Կոնգրեսի հետ, որպեսզի գտնենք նման այլընտրանքներ», - նշել է Պահոնը:
Նրա խոսքերով` Վաշինգտոնը ևս մեկ անգամ հիշեցրել է թուրք գործընկերներին «լուրջ հետևանքների» մասին, որոնք կառաջանան երկու երկրների հարաբերություններում ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով: