ԵՄ-ի խորհուրդը պաշտպանական 17 նոր նախագիծ է հաստատել Անվտանգության և պաշտպանության համատեղ քաղաքականության բնագավառում մշտական կառուցվածքավորված համագործակցության(PESCO) շրջանակներում իրականացնելու համար, հայտնում է Корреспондент-ը:
Այդ նախագծերը նվիրված են անձնակազմի պատրաստմանը, պաշտպանական հնարավորությունների զարգացմանը, ցամաքային, ծովային և օդային մարտունակության բարձրացմանը, ինչպես նաև կիբեռպաշտպանությանը
ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարները նաև հավանություն են տվել հետախուզական ընդհանուր դպրոցի ստեղծմանը, որը կզբաղվի ԵՄ անդամ պետությունների հատուկ ծառայությունների աշխատակիցների պատրաստմամբ: Այս նախագծում կմասնակցեն ԵՄ անդամ բոլոր երկրները` բացի Մեծ Բրիտանիայի, Դանիայի և Մալթայի:
Բացի այդ, ԵՄ երկրները կստեղծեն հարթակ կիբեռսպառնալիքների մասին տեղեկատվության փոխանակման համար: