Իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է, և չեմ պատրաստվում պատասխանել ԱԳՆ հայտարարությանը։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բելառուսից հնչող հայտարարություններին։
«Իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է, որից ես որևէ արձագանք դեռ չեմ ստացել, և որևէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ, տեղի կունենա։ Այսինքն ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի վերաբերյալ»,– ասել է Փաշինյանը։
Նա հայտարարել է, որ չի պատրաստվում լռության մատնել Հայաստանի ազգային շահերին վերաբերող որևէ հարց և շարունակելու է պաշտպանել դրանք։
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին Փաշինյանը նշել է, որ եթե դեկտեմբերի 6-ին Սանկտ–Պետերբուրգում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում կոնսենսուս չլինի, հայկական կողմը կշարունակի աշխատել կոնսենսուսի հասնելու ուղղությամբ։