ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն հայկական արտադրության փողկապ ունի։ Նոյեմբերի 20-ին հրավիրված ասուլիսին Փաշինյանը ներկայացել է հենց այդ փողկապով, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
Ասուլիսի ժամանակ նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԱԺ-ում ելույթի ժամանակ հարցերից մեկին ի պատասխան հայտնել է, որ կրում է բացառապես հայկական արտադրության հագուստ՝ բացառությամբ փողկապի, որն այդ պահի դրությամբ չի կարողացել գտնել:
«Արտադրողներն արձագանքելն են և այսօր ես ասուլիսից անմիջապես առաջ ստացել եմ երկու փողկապ, որոնցից մեկը կրում եմ այս ասուլիսի ընթացքում»,- ասել է Փաշինյանը: