Այսօր հայ ժողովուրդն Արցախի բանակցային գործընթացից տեղեկացված է առավել, քան երբև, և այս մոտեցումը շարունակվելու է։ Այս մասին այսօր՝նոյեմբերի 20-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Բանակցային գործընթացն առաջին օրվանից խորհրդավորության քողով պատված է եղել, նույնիսկ ընկալում կար, որ բանակցային գործընթացին տիրապետել են սահմանափակ թվով մարդիկ։ Ես կարծում եմ, որ այդ գործընթացին պիտի տիրապետի հնարավորինս շատ մարդ։ Այսօր հայ ժողովուրդն Արցախի բանակցային գործընթացից տեղեկացված է առավել, քան երբև, և այս մոտեցումը շարունակվելու է»,- ասել է Փաշինյանը։
Խոսելով Արցախյան հիմնախնդրի կարգավորման մասին՝ Փաշինյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է համախմբվենք՝ մեր շահերն Արցախյան հարցում լիարժեք պաշտպանելու և հետապնդլեու համար։ «Անկհայտ է բոլորի համար, որ այս հարցը մեր ժողովրդի այսօրվա և վաղվա համար ունի անկյունաքարային նշանակություն»,- ասել է նա։
Նա նաև ընդգծել է, որ հարաբերական հանգստությունը սահմաններին Դուշանբեի պայմանավորվածությունների արդյունք է։ Միժամանակ նշել է, որ օպերատիվ կապը գործում է, և ըստ անհրաժեշտության ներկայացուցիչների միջոցով տեղեկատվություն է փոխանցվում ։