Նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմաններին հարաբերական հանգստությունը ոչ թե օպերատիվ կապի արդյունք է, այլ Դուշանբեի պայմանավորվածությունների արդյունք։
«Այդ պայմանավորվածությունների հարակից բաղադրիչներից մեկն էլ օպերատիվ կապն է։ Հայտարարություններ էի լսում, տպավորություն էր, որ կապն ընկալել էին այնպես, որ ես ու Ադրբեջանի նախագահը չաթ ենք անում առավոտից երեկո, դա այդպես չէ։ Տեղեկատվություն է փոխանցվում միայն ըստ անհրաժեշտության»,- նշեց Փաշինյանը։