ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդային, երրորդային և նույնիսկ չորրորդական է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, Կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Հուսով եմ՝ մենք հասկանում ենք, որ գլխավոր քարտուղարի հարցն այդքան էլ էական չէ, այստեղ ավելի գլոբալ ու կարևոր հարցեր կան։ Խոսքը մեր ունեցած պարտավորությունների մասին է և ՀԱՊԿ–ի՝ մեր նկատմամբ ունեցած պարտավորությունների մասին է։ Գլխավոր քարտուղարի պաշտոնը երկրորդային, երրորդային և նույնիսկ չորրորդական հարց է այս համատեքստում»,- ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ պետք է հասկանանք՝ ինչ մենք անվանում ենք մեր անվտանգության երաշխիք, ինչքանո՞վ է երաշխավորում մեր անվտանգությունը։ Պետք է հասկանանք՝ ինչ պարտավորություններ ունենք մեր և ինչ պարտավորություններ ունեն այդ երկրները մեր նկատմամբ։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սա քաղաքական ճաշակի հարց չէ, այստեղ քննարկվում է Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։