Եվրամիությունը չի վերածվի ռազմական միության: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ մեկնաբանելով համաեվրոպական բանակի ստեղծման հնարավորությունը, փոխանցում է Sputnik News-ը:
«Եվրամիությունը չի վերածվի ռազմական միության: ՆԱՏՕ-ի հետ ոչ մի մրցություն չկա»,- ասել է նա: Մենք եվրոպական բանակ չենք ստեղծում, ոչ ոք չի խոսում եվրոպական բանակ կառուցելու մասին: Մենք ներդրումներ ենք անում, որպեսզի անվտանգության ավելի հուսալի, ավելի ակտիվ «մատակարարներ» լինենք տարածաշրջանում ու աշխարհում»,- ասել է Մոգերինին:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ անհրաժեշտ է, որ Եվրամիությունը սեփական միասնական զինված ուժերը ստեղծի` Չինաստանից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից պաշտպանվելու համար: