Հյուսիսային և Հարավային Կորեաները 65 տարվա ընթացքում առաջին անգամ նոյեմբերի 22-ին կմիացնեն ճանապարհը ապառազմականացված գոտում: Այս մասին ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հաղորդում է «Ռյոնհապ» գործակալությունը՝ հղում կատարելով կառավարական աղբյուրին:
«Փանմունջոմի հռչակագրի իրագործման համար ռազմական ոլորտում Հյուսիսի և Հարավի միջև համաձայնագրի» կնքումից հետո Հյուսիսային և Հարավային Կորեաները հոկտեմբերից ի վեր յուրաքանչյուրն իր կողմից անվտանգության միավորված գոտում ականազերծման հետ միասին իրականացրել են ճանապարհի բացման աշխատանքներ: Նոյեմբերի 22-ին սահմանազատիչ գծում կմիացվի 12 մետր լայնությամբ ճանապարհը»,- հայտնել է աղբյուրը:
Նշվում է, որ ճանապարհը կլինի գրունտային: