Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր նստավայրում հանդիպել է «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի մասնակիցների հետ: Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջից:
«Դուք արդեն հաղթող եք», - ասել է պետության ղեկավարը` նշելով նման միջազգային երգի մրցույթին մասնակցող երիտասարդ տաղանդների մեծ ձեռքբերումը: «Դուք արդեն պետք է երջանիկ և գոհ լինեք, որ հաղթել եք ձեր երկրներում, իսկ մնացածը՝ ինչպես կհաջողի», - հավելել է Բելառուսի նախագահը:
Ալեքսանդր Լուկաշենկոն այնուհետև հարցրել է, թե ինչպես են գործերը Բելառուսի մասնակից Դանիել Յաստրեմսկուի մոտ: «Լավ, շնորհակալություն հրավերի համար»,- ասել է Յաստրեմսկուն:
Պատասխանելով հարցին, թե ինչ արդյունք է ակնկալում իր ելույթից, Բելառուսի մասնակիցը հայտնել է, որ մտադիր է ամեն ինչ անել Բելառուսը պատշաճ ձևով ներկայացնելու համար: Որին ի պատասխան Լուկաշենկոն նշել է.
«Եթե դու պարտվես մեր հայաստանցի ընկերոջը, ռուսաստանցուն կամ մեկ ուրիշի, վախենալու չէ։ Մենք, որպես տանտերեր, հաղթել չենք կարող։ Սակայն եթե հաղթենք, ներում եմ քեզ», - կատակել է նախագահը։