Ադրբեջանի և Կոսովոյի հավաքականների հանդիպումից առաջ, ըստ ավանդույթի, հնչել են երկու երկրների օրհներգները:
Ինչպես հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը` Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում, երբ հնչել է Ադրբեջանի օրհներգը, Կոսովոյի հավաքականի երկրպագուները սկսել են սուլել։
Նշենք, որ ադրբեջանցի ֆուտբոլիստները 0: 4 հաշվով ջախջախիչ պարտություն են կրել: