Թուրք ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման միջուկը հանդիսացող «Ընդհանուր արժեքների ալյանսը» (ASV) առանց որևէ սահմանափակման կշարունակի իր առաքելությունն ԱՄՆ-ում՝ չնայած Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ թուրքական կառավարության պահանջին: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ASV-ի գործադիր տնօրեն Ալպ Ասլանդողանը:
Ավելի վաղ Գյուլենի հնարավոր արտահանձման մասին հայտնել էր NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Վաշինգտոնում բարձրաստիճան աղբյուրին: Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ քայլը պատրաստվում է որպեսզի թուլացվի Թուրքիայի պահանջը սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության գործով: Ավելի ուշ պետդեպը հերքել է, որ Սպիտակ տունը մասնակցում է ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձման քննարկումներին:
Հիշեցնենք, Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016 թվականին պետական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: