Իրանից Սիրիա նավթ մատակարարելու համար Միացյալ Նահանգները պատժամիջոցների ցանկում են ներառել ռուսաստանցի վեց ֆիզիկական անձի և երեք ընկերությունների: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այդ ընկերությունների թվում են ռուսական Global Vision Group-ը և «Պրոմսիրյոիմպորտ»-ը, ինչպես նաև վերջինիս գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Դյակովը: