Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության գործի առնչությամբ Միացյալ Նահանգների կողմից Սաուդյան Արաբիայի դեմ կոշտ միջոցների կիրառումը կհանգեցնի նավթի գների կտրուկ աճի և կարող է քայքայել համաշխարհային տնտեսությունը, ուստի Վաշինգտոնը չի պատրաստվում դա թույլ տալ, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին:
«Եթե դուք ցանկանում եք, որ նավթի գները բարձրանան մինչև բարելի դիմաց 150 դոլար, Ռուսաստանն, ի դեպ, շատ ուրախ կլիներ դրա համար, միակ բանը, որ դուք պետք է անեք, Սաուդյան Արաբիայի հետ մեր հարաբերությունները խզելն է»,- ասել է Թրամփը:
«Ես չեմ պատրաստվում քայքայել համաշխարհային տնտեսությունը, և ես չեմ պատրաստվում քայքայել մեր երկրի տնտեսությունը՝ անխոհեմ գործողություններ կատարելով Սաուդյան Արաբիայի նկատմամբ»,- հավելել է ԱՄՆ-ի ղեկավարը: