Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգերի գնումը որոշված հարց է: Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, ԱՄՆ-ում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նրա խոսքերով՝ գործարքը չի կարող չեղարկվել:
Պենտագոնը բազմիցս մտահոգություն է հայտնել С-400 համակարգերի մատակարարման գործարքի կապակցությամբ, որն Անկարան և Մոսկվան ստորագրել են 2017 թվականի սեպտեմբերին: Ինչպես տեղեկացրել է Պենտագոնի ներկայացուցիչը, ԱՄՆ ռազմական գերատեսչությունը Կոնգրեսի և թուրքական իշխանությունների հետ քննարկում է ռուսական С-400-ներին այլընտրանք գտնելու հարցը: Միևնույն ժամանակ Կոնգրեսում հայտարարում են С-400-ների գործարքի պատճառով ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը չեղարկելու մտադրության մասին: