Հարավային Կորեայի թեկնածու Կիմ Չոն Յանն ընտրվել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) նոր ղեկավար:
Ինչպես հայտնում է The Guardian-ը` Կիմն ընտրվել է Ինտերպոլի 94 անդամ պետությունների կողմից Դուբայում կայացած Ինտերպոլի 87-րդ Գլխավոր ասամբլեայի ժամանակ: Նա Ինտերպոլի նախագահ է ընտրվել երկամյա ժամկետով` մինչև 2020թ.-ը:
Նշենք, որ Ինտեպոլի նախկին նախագահ Մեն Հունվեյի պաշտոնաթողությունից հետո Կիմ Չոն Յանը կատարում էր ղեկավարի պարտականությունները: Սեպտեմբերի 25-ին Մեն Հունվեյը մեկնել էր իր հայրենի Չինաստան, որտեղ ձերբակալվել էր կոռուպցիայի կասկածանքով: