ԱՄՆ-ն հասկանում է Իրանի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցելու Հայաստանի անհրաժեշտությունը: Այսպիսի հայտարարությամբ մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Այդ մասին հաղորդում է News.am գործակալությունը:
Հաղորդվում է, որ նախարարի պաշտոնակատարի խոսքերով պատժամիջոցները չեն կարող հայ-իրանական համատեղ էներգետիկ նախագծերի իրականացման ժամանակ խնդիրներ առաջացնել:
Բաղրամյանը հղվել է օրերս ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպմանը, որի ընթացքում հայկական կողմը ամերիկացիներին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տնտեսական շրջափակման ֆոնին իրանական կողմի հետ համագործակցության հիման վրա Հայաստանի էներգետիկ համակարգը զարգացման փաստը: