Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդա-տիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջազադեն հայտարարել է, որ Իրանն ունի հրթիռներ, որոնք կարող են հարվածել Աֆղանստանի, ԱՄԷ-ի և Կատարի ամերիկյան ռազմաբազաներին, ինչպես նաև Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ավիակիրներին, փոխանցում է Reuters-ը:
Գեներալն ընդգծել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունն աճում է և Իրանի բանակը զենք կկիրառի եթե Նահանգները իրենց հրահրեն դրան:
«Նրանք գտնվում են մեր հասանելիության սահմաններում, և մենք կարող ենք հարվածել, եթե նրանք քայլ անեն», - ընդգծել է բարձրաստիճան զինվորականը: