Պենտագոնի ղեկավար Ջեյմ Մեթիսը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները մտադիր են մի քանի դիտարկման կետ տեղակայել Սիրիայի հյուսիսում, որպեսզի կանխեն թուրքական բանակի ստորաբաժանումների և քրդական միավորումների միջև բախումները, գրում է թուրքական Daily Sabah թերթը:
Մեթիսի խոսքերով՝ դիտարկման կետեր տեղակայելու մտադրությունը պայմանավորված է թուրքական կողմի մտահոգության հետ. Անկարան մտավախություններ ունի Սիրիայի հյուսիսում հակամարտության էսկալացիայի հետ կապված՝ այնտեղ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» գտնվելու պատճառով:
Մեթիսն ընդգծել է, որ դիտարկման կետեր տեղակայելու համար Սիրիայի ամերիկյան զորամիավորումը մեծացնելու կարիք չկա: