Ռուսաստանը կողջունի ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված կլինի ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը, սակայն հակամարտության կողմերը նախևառաջ պետք է միմյանց հետ պայմանավորվեն։ Այս մասին ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան, այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել գերիներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։ Միաժամանակ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ Հայաստանում ադրբեջանական գերիներ չկան, կան միայն դիվերսանտներ։
Մեկնաբանելով Բաքվի առաջարկությունը` Զախարովան ասել է, որ Մոսկվան կսատարի կողմերի ցանկացած պայմանավորվածություն, որը համահունչ է գլխավոր խնդրին` հակամարտության կարգավորմանը։
«Բայց պայմանավորվածությունները փոխադարձ համաձայնություն են ենթադրում։ Նախաձեռնությունը կարելի է ողջունել, բայց այդ գործնականում պետք է իրագործվի միայն երկու կողմի համաձայնությամբ», - նշել է է ԱԳՆ ներկայացուցիչը։