Ռուսաստանը ողջունում է Միլանում Հայաստանի և Ադրբեանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման հնարավորությունը։ Այդ մասին նոյեմբերի 22–ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ի պատասխան Միլանում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Մարիա Զախարովան նշել է․ «Մենք կողջունեինք նման հանդիպման հերթական ռաունդը, եթե կողմերը համաձայնության գան դրա անցկացման շուրջ։ Բայց դա ամեն երկրի սուվերեն իրավունքն է նման հանդիպումների անցկացման որոշում կայացնելը»։
Զախարովայի խոսքով՝ եթե հանդիպումը տեղի ունենա և կառուցողական լինի, այն կարելի է միայն ողջունել։