Լոնդոնի և Բրյուսելի ներկայացուցիչները համաձայնեցրել են ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունների վերաբերյալ հռչակագրի նախագիծը: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Եվրահանձնաժողովի նախագահն ինձ տեղեկացրել է, որ նախագիծը համաձայնեցված է բանակցողների մակարդակով: Այն համաձայնեցված էր քաղաքական մակարդակով, այժմ դրան պետք է հավանություն տան ԵՄ-ի երկրների ղեկավարները»,-գրել է Տուսկը Twitter-ում:
Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը քննարկելու համար ԵՄ գագաթնաժողով է նշանակվել նոյեմբերի 25-ին: