WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանին փոխելու որոշումը կարող է հանգեցնել Ասանժին ապաստանի իրավունքից զրկելուն:
«Պարբերաբար մենք ականատես ենք եղել տարբեր գործողությունների, որոնք ուղղված էին Ասանժին ապաստանի իրավունքից զրկելուն, և դեսպանի փոփոխությունը նույնպես դիտարկում ենք այդ քաղաքականության մեջ», - հայտարարել է Ասանժի փաստաբան Կարլոս Պովեդան:
Ավելի վաղ, Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել էր Լոնդոնում Էկվադորի դեսպան Կառլոս Աբադին հետ կանչելու մասին: Մինչև նոր դեսպանի նշանակումը նրա պարտականությունները կկատարի դեպանի լիազոր ներկայացուցիչ Ֆրանցիսկո Խավիեր Լորկան: