ԱՄՆ կառավարությունը դիմել է աշխարհի առանցքային գործընկերներին կոչով հրաժարվել չինական հեռահաղորդակցության Huawei ընկերության արտադրանքն օգտագործելուց: Վաշինգտոնում կասկածում են, որ դրա միջոցով գաղտնի լրտեսություն է իրականացվում, գրում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի տվյալներով` ԱՄՆ-ի մոտ հատուկ մտահոգություններ է առաջացնում Huawei-ի տեխնոլոգիաների կիրառումը հատկապես այն երկրներում, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ:
Ինչպես պարբերականին հայտնել են քաջատեղյակ աղբյուրները, Վաշինգտոնը դիտարկում է Huawei-ի արտադրանքից հրաժարված երկրներին որպես փոխհատուցում ֆինանսական օգնության տրամադրումը: