«Ռոբերտ Քոչարյանը պետական պաշտպանության ենթական անձ է, և նրա անվտանգությունը պահպանվում է պետության կողմից»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողների` Ռոբերտ Քոչարյանն այժմ ազատության մեջ է դիտարկմանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Լրագրողների հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը առաջիկա ընտրություններին չի մասնակցում, կարո՞ղ եք ասել, որ չեզոքացրել եք նրանից եկող վտանգները, Փաշինյանն ասել է, որ իրենք ոչ մեկին չեն չեզոքացում, ամեն մարդ ինքն է իրեն չեզոքացնում կամ չի չեզոքացնում։