Բունդեսթագը նոյեմբերի 23-ին Գերմանիայի 2019 թվականի պետական բյուջեն ընդունել է 356,4 մլրդ եվրո ծավալով, ինչը գրեթե 13 միլիարդով ավելի է 2018 թվականի համեմատ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Բյուջեի օգտին քվեարկել է 366 պատգամավոր, հիմնականում՝ կառավարող կոալիցիայից: Դեմ են արտահայտվել 284 խորհրդարանականներ: Ձեռնպահ չի եղել: Կոալիցիան պլանավորում էԷ հաջորդ տարի ավելացնել ծախսերը` նախևառաջ սոցիալական կարիքների, թվային տեխնոլոգիաների զարգացման, ընտանիքների աջակցման, զարգացմանն օժանդակելու, ինչպես նաև պաշտպանության համար:
ԳԴՀ-ի ռազմական բյուջեն 2019 թվականին կաճի մինչև 43,2 մլրդ եվրո՝ ընթացիկ տարվա 38,5 մլրդ եվրոյից (աճը՝ 12 տոկոս): Լրացուցիչ միջոցները նախատեսվում է ուղղորդել նոր ռազմանավերի, ինչպես նաև փոխադրական ուղղաթիռների գնմանը: