ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Հարավային Կորեայի համար բացառություն է արել Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցների հարցում: Այս մասին հայտնում է հարավկորեական «Յոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Գործակալության տվյալներով՝ բացառությունն արվել է Սեուլի և Փհենյանի երկաթուղիները միացնելու ծրագրի շրջանակներում:
Մասնավորապես Սեուլին թույլատրվել է Հյուսիսային Կորեա տանել մի շարք նյութեր՝ երկաթուղու վիճակը գնահատելու համար: